Պատմության այս օրը (հունիսի 28)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1292 – Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավում է խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, ապա հարձակվում ու գրավում է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցնում Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվում դեպի Սիս:
1877 – թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:
1918 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։
1926 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:
1937 - վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:
1970 - Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:
1988 - Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:
1992 - Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:
2001 - Հռոմի պապը այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:
2002 - Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:
2003 - Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոլաիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:
2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր նախաձեռնել էին մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:
2011 - տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:
2017 - Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին Դամասկոս - Երևան երթուղով օդանավը։
2018 - փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:
2019 - Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
550 - Կոստանդնուպոլսում օծվել է Առաքյալների եկեղեցին:
1098 – Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:
1119-Իլ – Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:
1569 - ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:
1577 – ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:
1635 - ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:
1712 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:
1808 - սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:
1812 - Նապոլեոնի բանակը մտել է Վիլնա:
1868 - Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:
1904 - նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:
1914 – «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:
1919 – ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:
1933 - Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:
1942 – վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:
1967 - Իսրայելը օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:
1996 - Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:
1997 - Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:
2001 - Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:
2004 - ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը