ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի դաշինքում չեն բացառել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vz.ru-ն գրում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը հնարավոր է համարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել:

«Մենք բոլոր փաստերով (խախտումների) կդիմենք Սահմանադրական դատարան: չեմ բացառում, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեն: Ոչինչ բացառել չի կարելի», - Pastinfo.am- ի հետ զրույցում ասել է նա:

Հակոբյանը նաև ավելացրել է, որ այժմ դաշինքը հավաքում է ընտրությունների ընթացքում խախտումների ապացույցներ Սահմանադրական դատարան դիմելու համար: Ըստ նրա՝ 70 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկը շարունակվում է, և «արդեն հիմա մենք կարող ենք արձանագրել բազմաթիվ խախտումներ»: Նա հայտարարել է, որ Սյունիքի մարզում զինվորականները քվեարկել են մի քանի տեղերում, ինչը նվազեցրել է «Հայաստան» դաշինքի հավաքած ձայների քանակը:

Հակոբյանը չի բացառել, որ դաշինքը բոլոր տեղամասերում ձայների վերահաշվարկ կխնդրի:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը չի ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և մտադիր է դիմել Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները բողոքարկելու նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular