ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգային դեգրադացիա». Գասպարյանը մեկնաբանել է Փաշինյանի օգտին քվեարկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-ն գրում է, որ Ղարաբաղում կրած պարտությունից հետո հայ հասարակությունը պետք է հարցեր ունենար իշխանություններին, բայց նախկին ղեկավարի օգտին քվեարկելը խոսում է քաղաքական դեգրադացիայի մասին: Այս մասին ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքական մեկնաբան Արմեն Գասպարյանը:

«Ընտրությունների մասնակիցների 49,4%-ից 58%-ը վերցրել ու քվեարկում է Փաշինյանի օգտին: Կարծում եմ, որ սա ազգային դեգրադացիա է: Թերևս շատերին դուր չեն գա իմ խոսքերը, բայց փորձեք դա այլ կերպ բացատրել: Ստացվում է, որ իշխանությունները ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում», - ասել է Գասպարյանը:

Ըստ քաղաքագետի` եթե նախորդ ընթացքը շարունակվի, ապա Հայաստանի հաջորդ կորուստը կլինի ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Նա հայտարարել է, որ այն փաստը, որ բնակչությունը դեռ քվեարկում է Փաշինյանի օգտին, վկայում է երկրում քաղաքական տրամաբանության բացակայության մասին և այն կհանգեցնի անելանելի վիճակի: Գասպարյանը նշել է նաև Փաշինյանի այն հայտարարության տարօրինակությունը, ըստ որի` ապագայում հնարավոր է Հայաստանի երկխոսությունը Թուրքիայի հետ, չնայած այն բանին, որ Հայաստանի ազգային գաղափարախոսությունը 1915 թվականի ցեղասպանության ողբերգությունն է, որը Թուրքիան չի ճանաչում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular