ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետները բացատրել են Փաշինյանի կուսակցության հաջողությունը ընտրություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vz.ru-ն գրում է, որ «2018 թվականից հետո Փաշինյանի քաղաքական կապիտալը մաշված էր, բայց այն բավարարեց ընտրություններում հաղթելու համար ընդդիմության կողմից նորացում չլինելու պատճառով»,- vz.ru-ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը  մեկնաբանելով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը:

«Չնայած պատերազմում կրած պարտությանը, Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր նրան սատարում էին նախորդ ընտրություններում, նորից կողմ են քվեարկել Փաշինյանին: Նրանք նրա հետ են ասոցացնում հանրապետության ապագայի մասին իրենց գաղափարը: Փաշինյանին աջակցել են նաև նրանք, ովքեր դեմ են նրա ընդդիմախոսներին: Այս երկփեղկումը և քվեարկությունը ոչ թե «կողմ», այլ «հակառակ հներին» քվեարկելը մեծ դեր է խաղացել ընտրությունների արդյունքի մեջ», - ասում է  նա: «Ընդդիմությունն իր հերթին չի կարողացել խթանել մասնակցության ցուցանիշը Փաշինյանի հավանական դեմ քվեարկողներին որևէ հասկանալի գաղափար տալով», - հավելել է Մարկարովը: Նրա խոսքերով՝ այս իրավիճակը հետևանք է Հայաստանի երկարամյա խնդրի, որն է քաղաքական սերունդափոխությունը: «Դեռ 2018 թվականին այդ հարցը բավականին սուր էր, որի շնորհիվ Փաշինյանը անցավ իշխանության: Սակայն հետո քաղաքական ուժեր չթարմացվեցին: Ընդդիմության կուսակցությունները նույնն են, ինչ նախկինում էին: Այո, տարիներ անց Փաշինյանի քաղաքական կապիտալը մաշվեց, բայց պարզվեց, որ դա բավարար է ընտրություններում հաղթելու համար», - նկատել է քաղաքագետը:

«Ընտրությունների արդյունքը դժվար թե ազդի ռուս-հայկական հարաբերությունների վրա: Ռուսաստանը, որպես կանոն, աշխատում է այն քաղաքական էլիտաների հետ, ովքեր իշխանության են: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ: Սա կարևոր ուղերձ է Մոսկվայի ուղղությամբ», - հիշեցրել է փորձագետը: «Միևնույն ժամանակ, Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում պետք է աջակցվեն Երևանի հետ դաշինքով: Ուստի, չնայած բոլոր դժվարություններին, Մոսկվան ստիպված կլինի աշխատել այն կառավարության հետ, որը կձևավորի Փաշինյանը: Ավելին, Ռուսաստանն ունի ազդեցության բավարար լծակներ. դրանք անվտանգության և էներգետիկ ռեսուրսների խնդիրներ են», - եզրափակել է Մարկարովը:

Այլ կարծիքի է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:

Ըստ նրա՝ Փաշինյանի հաջողությունը «ասես, մեղմ ասած, հուսահատության ախտանիշ է»:

«2020 թվականի աշնան դեպքերից հետո քվեարկել նույն առաջնորդի օգտին, որի օրոք տեղի է ունեցել ամեն ինչ, նշանակում է ընդունել, որ ընտրություն չկա, և բոլորն էլ ավելի վատն են: Դա 30 տարվա անկախության շատ տխուր քաղաքական արդյունքն է», - նշել է Լուկյանովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular