ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները հիմա էլ բացահայտել են, որ Պուգաչովան իրենցից է գողացել «Миллион алых роз» երգը. նրանք անգամ վիդեոապացույց ունեն . տեսանյութ

ՎԻԴԵՈ

Ադրբեջանական կայքերից մեկը օրերս մի հրապարակում է արել, որը կրկին ալեկոծել է ադրբեջանական «արվեստապաշտ» հասարակությունը: Հոդվածի հեղինակը հրապարակայնորեն պլագիատի մեջ է մեղադրում ռուսական բեմի պրիմադոննա Ալլա Պուգաչովային և մասնավորապես նշում.

«Բոլորիս համար «Миллион алых роз» երգը ասոցիացվում է Պուգաչովայի հետ, և  ոչ ոք չգիտի, որ մինչ Պուգաչովայի կատարումը այդ երգն արդեն վաղուց հայտնի էր հարավում: Սակայն «երկաթե վարագույրի» պատճառով մենք այդ երգը վերագրում էինք խորհրդային երգահաններին ու կատարողներին: Իսկ ահա Վիքիպեդիան հուշում է, որ Պուգաչովան այդ երգը կատարել է 1983թ., այնինչ ադրբեջանցի երգչուհի Գուգուշը, ով ապրում ու ստեղծագործում է Իրանում, այդ երգը կատարել է 1969թ.: Ահա և ապացույց-տեսանյութը, համեմատեք ինքներդ»: Սրանով ավարտվում է մեջբերումը:


Իսկ հիմա իրականությունը. Ռ. Պաուլսի երաժշտության ու Ա. Վոզնիսենսկու բառերի հիման վրա ստեղծված «Миллион алых роз» երգը գրվել է հատուկ Պուգաչովայի համար: Եվ միայն տարիներ հետո Գուգուշ անունով երգչուհին թարգմանել տվեց այն ու տեղավորեց իր երգացանկում:

Սակայն տեսանյութի տակ այս ոճի մեջ գրված մեկնաբանությունները ադրբեջանցիներին բոլորովին դուր չեկան, և տեսանյութը Youtube ներբեռնող հեղինակը ջնջեց բոլոր պարզաբանումները, ու հիմա տեսանյութի տակ հետևյալ պատկերն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular