ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հեռուստախաղ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը գրեթե անմիջապես է դարձել ամենատարածված և գնահատված հեռուստախաղերից մեկը ամբողջ աշխարհում: Խաղի ձևաչափը ձեռք են բերել աշխարհի 120 երկրների հեռուստաընկերություններ: Այն հավասարապես տարածված և հաջողակ է Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում: Ճիշտ է, Անգլիայում հաղթողի մրցանակային գումարը 1 միլիոն ֆունտ է, ԱՄՆ-ում ՝ 1 միլիոն դոլար, Ռուսաստանում ևս նույնպես մեկ միլիոն, բայց միայն ռուբլի:

Իսկ որտե՞ղ է առաջին անգամ հայտնվել այս խաղը:

Հեռուստախաղի ծննդյան վայրը Մեծ Բրիտանիան է, այստեղ այն առաջին անգամ ցուցադրվել է 1998 թվականին: Այնուամենայնիվ, հեռուստախաղի իրական պատմությունը սկսվել է մի փոքր շուտ: Դրա նախատիպը եղել է «Կրկնապատկիր խաղադրույքը» ռադիոխաղը:

Այդ խաղի գաղափարը ծագել է Դեյվիդ Բրիգսի գլխում, իսկ վարել է Քրիս Թերրենթը: Խաղի իմաստն այն էր, որ ռադիոյի եթերի ժամանակ ունկընդիրը զանգահարում է ստուդիա և պատասխանում է տրվող հարցին ստանալով շահում: Ճիշտ պատասխանի դեպքում նա կարող է յուրաքանչյուր նոր հարցով կրկնապատկել իր շահումը: Խաղն անմիջապես է գրավել ունկնդիրների ուշադրությունը, բայց ռադիոկայանի ղեկավարությունն է շատ դժգոհ մնացել, քանի որ մի քանի անգամ ստիպված է եղել բավականին մեծ գումարներ վճարել խաղացած ունկընդիրներին:

Խաղը շուտով դադարեցվել է և Դեյվիդ Բրիգսը ռադիոյից հեռացել է հեռուստատեսություն, որտեղ մշակել է այդ խաղի հեռուստատեսային տարբերակը 1 միլիոն ֆունտ ստերլինգ մրցանակային գումարով: Խաղի գաղափարը դուր է եկել ITV1 հեռուստաալիքի ղեկավարությանը, և շուտով տեղի է ունեցել «Փողի սար» անվանումով փորձնական խաղի թողարկումը: Նկարահանումներից հետո որոշվել է փոփոխություններ կատարել ոչ այնքան հաջողված այդ հեռուստատեսային նախագծում: Հարցերի քանակը կրճատվել է և դարձվել 15-ը, նախատեսվել է անց կացնել «նախընտրական փուլ», փոփոխվել է ստուդիայի դիզայնը և երաժշտական ​​ուղեկցումը, իսկ խաղն ստացել է իր ներկայիս անունը՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Նորացված խաղը հեռուստատեսությամբ թողարկելուց հետո գրեթե ակնթարթորեն գրավել է միլիոնավոր հեռուստադիտողների մտքերն ու սրտերը: Դրա մեջ մեծ ավանդ ունի խաղի առաջին և մշտական ​​հաղորդավար Քրիս Թերենթին:


ԱՄՆ-ի և Ավստրալիայի ընկերությունները փորձել են գայթակղել Թերենթին և տանել իրենց մոտ, բայց ապարդյուն: Ի դեպ, նույնիսկ խաղի անմիջական մասնակից չլինելով նա իր առաջին միլիոնը դեռ վաղուց էր վաստակել է: Խաղի հաջողությունը գերազանցել է բոլոր սպասելիքները, մեկ տարվա ընթացքում այն հավաքել է բազմամիլիոնանոց հանդիսատես: Խաղի անհավատալի ժողովրդականությանը նպաստել է նաև առաջին միլիոնը շահած երջանիկ մասնակիցը: Առաջին իսկ տարում շատ երկրների
հեռուստաընկերություններ համաձայնվել են գնել խաղի իրավունքը սեփականատիրոջից` Celador ընկերությունից: 2006 թվականին 2WayTraffic ընկերությունը գնել է հեռուստատեսային խաղի ձևաչափը նախորդ սեփականատիրոջից: 2007 թվականի օգոստոսից խաղը թողարկվել է էական փոփոխություններով, առաջին հերթին հարցերի թիվը դարձվել է 12: Փոխվել է երաժշտական ​​և գրաֆիկական դիզայնը: Նորամուծությունները ազդել են նաև այլ երկրների վրա: Հեռուստատեսային այդ
խաղի ռուսական անալոգը թողարկվել է NTV հեռուստաալիքով 1999 թվականի աշնանը: «Օ, հաջողակ» կոչվող նոր հաղորդման վարողը եղել է Դմիտրի Դիբրովը: 2001 թվականին անունը փոխած «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը հայտնվել է ռուսական Առաջին ալիքում: Այն վարել է սիրված հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինը: Այդ խաղը «Միլիոնատեր. թեժ աթոռ» անվանմամբ Ուկրաինայում հայտնվել է
2011 թվականին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular