ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծա­ռու­կյա­նը մնա­լու է քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտահերթ ընտրությունների արդյունքում իր ստեղծման օրվանից հետո առաջին անգամ խորհրդարանում ներկայացված չի լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ընտրություններից հետո տարբեր վարկածներ էին շրջանառվում կուսակցության ապագայի հետ կապված: Օրերս կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր. «2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։

Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը հորդորել է կուսակցության կառույցների միջոցով բոլոր ԲՀԿ-ականներին հասցնել իր տեսակետը, այն է՝ չընկճվել, երբեք հանրությունից չնեղանալ, շարունակել գործել հանուն երկրի ու ժողովրդի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը նաև ասել է, որ ինքը մնալու է քաղաքականության մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular