Պատմության այս օրը (հունիսի 29)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշելյան կղզիներ՝ Անկախության օր, Լեռնային Ղարաբաղ՝ Հայրենիքի համար զոհվածների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1825 – ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։
1839 – վախճանվել է հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը Համբարձում Լիմոնջյանը:
1915 - գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը, մի քանի ուղղություններով գրոհելով, ծանր մարտերից հետո ճեղքել է հակառակորդի օղակը և դուրս եկել Շապին-Գարահիսարից։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։
1974 - գրանցվել է աննախադեպ դեպք՝ բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է ֆրանսիահայ կատարող Շառլ Ազնավուրը իր «She» երգով:
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 853-րդ որոշումը ըստ որի՝ պահանջվում էր «անհապաղ, լրիվ և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը Աղդամի և այլ շրջաններից»։
1995 - անց են կացվել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնություն է ստացել ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն քանի որ նրա գործունեությունը դադարեցրել էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1997 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոսնիա Հերցեգովինայի հետ։
1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գվատեմալայի հետ։
1999 – վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:
2002 - Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում` խաղաղապահ գումարտակի մեկ ջոկ և տարբեր մասնագիտության սպաներ առաջին անգամ մասնակցել են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:
2005 - Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:
200 7- «Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունը Երևանում անց է կացրել բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:
2009 - անձրևի հետևանքով առաջացած սելավը մեծ վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք և Շահումյան համայնքներին:
2012 - «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայոր Վահե Ավետյանը մահացել է։
2018 - «Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարը ընդդեմ պարտադիր կուտակայինի, ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել օրենքը:
2020 - Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ և բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1520 - վախճանվել է ացտեկների վերջին թագավոր Մոնթեսումա Երկրորդը:
1613 - Շեքսպիրի «Հենրիխ 8-րդ» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է Գլոբուս թատրոնը:
1880 - Հաիթին միացվել է Ֆրանսիային:
1888 – Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:
1900 – ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել իր «Փոքրիկ իշխանը» պատմածքով:
1916 - կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:
1920 – Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդը Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին շնորհել է «Արքայական» տիտղոսը, որը իսպաներեն հնչում է Ռեալ:
1945 - ԽՍՍՀ-ը և Չեխոսլովակին Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու պայմանագիր են ստորագրել:
1964 - ստեղծվել է հեռուստացույցի հեռավար կառավարման վահանակը:
1976 - Սեյշելյան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:
1985 - Նյու-Յորքում աճուրդով 2.229 միլիոն դոլլարով վաճառվել է Ջոն Լենոնի հին «Ռոլս-Ռոյս» ավտոմեքենան:
1995 - Սեուլում փլվել է «Sampoong» սուպերմարկետը, որի փլատակերի տակ են մնացել 502 մարդ:
1996 – Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել են մոտ 1200 կալանավոր:
2007 - ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը:
2011 – թողարկվել է Դրուփալ կայքի կառավարման համակարգը:
2020 - վախճանվել է ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլ Ռայները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը