ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերլուծելու են սխալները. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը համագումար կանցկացնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այսօր` հունիսի 29–ին, համագումար կանցկացնի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է աղբյուրը դաշինքի շտաբից։

Սա դաշինքի առաջին խոշոր միջոցառումն է խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով այն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 29 մանդատ նոր գումարման Ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով՝ միջոցառմանը կմասնակցի 900 մարդ։

«Հրապարակ» օրաթերթն իր հերթին գրում է, որ դաշինքի ղեկավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել ակտիվիստներին և շտաբների ղեկավարներին ՝ ընտրությունների շրջանակներում կատարված աշխատանքի և ձեռք բերված արդյունքների համար:

Համագումարում ամփոփվելու են նաև արդյունքները, վերլուծվելու են սխալներն ու թերությունները։

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 20-ին կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 25 քաղաքական ուժ 21 կուսակցություն և 4 դաշինք։

Ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը  66 650 քվե կամ 5.22%։ Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ  գումարման Ազգային ժողովը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49.4 տոկոս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular