ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 ամիս անցել է, բայց  այդ խնդիրը  չեն լուծվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մոտ 8 ամիս է անցել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից, բայց հայ գերիների վերադարձը տեղի չի ունենում։ Մյուս կողմից, սահմանային անվտանգության խնդիրները չեն լուծվում։ 

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

 Հարցին, թե ինչ սպառնալիքներ կան այս իրավիճակում` իրավապաշտպանը պատասխանել է․  «Արձանագրում ենք երկու ամենասուր ու ամենածայրահեղ սպառնալիքները, որոնք ուղղված  են ՀՀ քաղաքացիների կյանքի, նրանց անվտանգությանը ու իրավունքների դեմ։

Առաջինը, դա ռազմագերիների հարցն է, նրանք շարունակում են մնալ Ադրբեջանում։

Երկրորդ` սահմանային անվտանգության հարցը, որը նույնպես շարունակում է մնալ չլուծված։

Ռազմագերիներին անվերապահ վերադարձնելու խնդիրն ուղղակի ամրագրված է այդ եռակողմ հայտարարությամբ։ Եվ, փաստորեն, 8 ամիս անց այդ խնդիրը լուծված չէ։ Սա փաստ է և ոչ մեկը՝ ոչ Հայաստանում, ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում, ոչ այլ տեղ չեն կարող հերքել այն պարզ ճշմարտությունը, որ եռակողմ համաձայնագրով վերցված պարտավորությունը՝ ռազմագերիների ու գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ, չի լուծվում։ Ավելին, ոչ միայն մարդկանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, այլ նաև հրապարակավ այդ քրեական ապօրինի գործերն են ի ցույց դնում։

Բացի այն, որ անազատության մեջ գտնվելու պայմաններում, ելնելով բազմաթիվ փաստերից, կարող ենք ասել, որ նրանց արժանապատվությունն է վտանգի տակ, այլ նաև ապօրինի քրեական հետապնդմամբ կրկնակի տառապանք են հասցնում ոչ միայն գերիներին, այլ նաև նրանց հարազատներին։ Սա ուղղակի ոչ միայն ոչնչացնում է այդ եռակողմ համաձայնագրի ամբողջ նշանակությունը՝ որպես պատերազմական գործողությունների դադարեցում ու վերադարձ դեպի մարդասիրական խնդիրների լուծում, այլ նաև հանդիսանում է գործիք, որի միջոցով ճնշում է գործադրվում, անվտանգության տեսանկյունից անվստահություն է ձևավորվում ՀՀ քաղաքացիների մոտ։

Ո՞վ է եռակողմ համաձայնագրի, այսպես կոչված կնքահայրը, երաշխավորը։ Արդեն իսկ այդ մասին հրապարակավ հայտարարել է ինքը՝ Վլադիմիր Պուտինը, որ ինքն է իր ձեռքով գրել այդ փաստաթղթի տեքստը, որը համաձայնեցրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Եթե ինքը կարողացել է համաձայնեցնել ու պարտադրել, ուրեմն ինքը գնահատել է, որ ունի պատշաճ կարողություն և ստացել է լիազորություն՝ լուծելու այդ խնդիրը։ Այստեղից հաջորդ տրամաբանական քայլը, որն արդեն վերաբերում է Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, որի շրջանակներում ՌԴ-ն հանդես է գալիս որպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգության երաշխավորը։ Ես նույնիսկ չեմ էլ անդրադառնում ՀԱՊԿ-ին, որը ենթադրում է ինչ-որ ընթացակարգեր։ Բայց ինքնին երկկողմանի միջպետական պայմանագրով նախատեսված գործառույթների մեջ մտնում է նաև պատասխան տալ այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք այս պահին գոյություն ունեն ՀՀ և նրա քաղաքացիների հանդեպ նոր ձևավորված հայ-ադրբեջանական բաժանարար գծում։ Անվտանգային այս խնդիրը չի լուծվում այդ միջպետական պայմանագրով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ՌԴ-ն ունեցել է պատերազմական գործողությունները կանխելու, չվերսկսելու հնարավորությունը, որը չի արել, դա փաստ է։Այսինքն՝ մեր ամբողջ անվտանգային համակարգը՝ այդ փաստաթղթերով հանդերձ, չի աշխատում։ Ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում, և շարունակում են ադրբեջանական զորքերը մնալ Հայաստանի տարածքում ու սպառնալ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular