ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի արևը. Ռուբցովսկում բացվել է ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ

rubtsovskmv.ru-ն գրում է, որ «Ազգագրական խճանկար» ավանդական մշակույթային կենտրոնի աշխատանքների շրջանակներում բացվել է Ռուբցովսկի ամենավառ և ինքնատիպ նկարիչներից մեկի` Մուշեղ Սարգսյանի «Արևային նկարչություն» ցուցահանդեսը:

Նկարիչը ծնվել է Հայաստանի Արարատ քաղաքում: Ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի դպրոցի գեղարվեստի ֆակուլտետը, երկար ժամանակ աշխատել է հայրենիքում, և 1986 թվականին տեղափոխվել է Ռուբցովսկ: Սարգսյանի այս անհատական ​​ցուցահանդեսը առաջինը չէ քաղաքում, բայց ներկայումս այն նվիրված է նկարչի տարեդարձին, նա 60 տարեկան է դարձել:

Ցուցահանդեսում ներկայացված են Մուշեղ Գուրգենովիչի կողմից տարբեր տարիներին նկարված գործերը, ամենավաղ աշխատանքը վերաբերվում է 1990 թվականին, դա նկարչի ինքնանկար է: «Ընդհանուր առմամբ, այցելուները ցուցահանդեսին կարող են տեսնել մի քանի ինքնանկարներ: Կարծում եմ, որ մարդկանց հետաքրքրված կլինի տեսնել, թե ինչպես է ժամանակի ընթացքում կերպարանափոխվել նկարչի տեսլականը», - ասել է էքսկուրսիոն աշխատանքների գլխավոր մասնագետ Սվետլանա Թաթարչուկը:

Մուշեղ Սարգսյանն աշխատում է կերպարվեստի տարբեր ժանրերում՝ նկարչություն, գրաֆիկա, նա վարպետորեն տիրապետում է հին գեղարվեստական ​​գործվածքի տեխնիկային: Նա Ռուբցովսկում գոբելեն պատրաստող միակ արվեստագետն է: Հեղինակի ցուցահանդեսային գործունեությունը նույնպես բազմազան է. Սարգսյանի գործերը կարելի է տեսնել Ռուբցովսկից էլ այն կողմ. Մ. Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես (1980), Հանրապետական ​​ցուցահանդես Երևանում (1985), Համամիութենական ցուցահանդես Մոսկվայում (1985), «Ռուբցովսկի նկարիչ» կոլեկտիվ ցուցահանդես Շչեդինինների անվան պատկերասրահում (2007) և շատ ուրիշ այլ վայրերում: Ներկայումս նրա որոշ աշխատանքներ ցուցադրվում են Ռուսաստանի Նկարիչների միության Ալթայի մասնաճյուղի Բառնաուլ քաղաքում:

«Նրա աշխատանքները միշտ արևոտ են, ցուցադրությունը շատ ջերմ ու կյանք հաստատող է: Նայելով Սարգսյանի կողմից պատկերված արևին, որքան էլ որ դա այրող լինի, ուզում ես, որ այն միշտ փայլի գլխավերևում: Նայելով նրա լեռներին կարելի է  պատկերացնել, թե որքան ժամանակ կարելի է թափառել արևոտ Հայաստանի կամ մեր Ալթայի լանջերով»,- ասել է Սվետլանա Թաթարչուկը:

Սարգսյանի նկարները շատ նման են բուն հեղինակին՝ մեծ, բարի, երկու երկրների կերպարներից հյուսված: Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս, և Ռուբցովսկի ցանկացած բնակիչ կարող է  հիանալ նկարչի պայծառ ու ջերմ գործերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular