ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենն ազատման դիմում է գրել․ քաղաքական հայացքների պատճառով նրան մարզպետարանից սպառնացել էին և մեկ շաբաթ ժամանակ տվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի վերջինս զբաղեցրած պաշտոնից հեռանա: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Վարդապետյանին սպառնում են քաղաքական հայացքների համար:

Բանն այն է, որ Վարդապետյանը բոլորո­վին չի համակրում օրվա իշխանությանը, ավելին՝ սատարում է ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ մեր աղ­բյուրի՝ Կորյուն Վարդապետյանին սպառնալիքներ են հղում Տավուշի մարզպետարանից, իսկ ահա, ինչպես բոլորին է հայտնի, Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է:

Պարզվում է՝ բժշկական կենտ­րոնի տնօրենն արդեն ազատման դիմում է գրել: Վերջինս «Իրավունքի» հետ զրույ­ցում հաստատեց լուրը, ապա խնդրեց իրեն զանգահարել վաղը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular