ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը պիտի վերլուծի իր պարտության պատճառները․ ինչո՞ւ ընտրեցին կապիտուլյանտին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում պարտություն կրելուց հետո ընդդիմության՝ խորհրդարան անցած երկու ուժերի թիվ մեկ խնդիրը պարտության պատճառները վերհանելն է, հստակ գնահատելը, պատկերացնելը, թե ինչ պիտի արվի, և նոր քայլեր նախանշելը։ Այս առումով դրվատանքի է արժանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի վարքագիծը։ Քոչարյանը երեկ դաշինքի առաջին ընդհանուր ժողովն է գումարել, որի ընթացքում ներկայացրել է պարտության պատճառները։ Առանց սեթևեթանքների, պարզ և հստակ նշել իրենց թերացումները, որոնց հետևանքով հանրության մի զգալի հատված նախընտրեց գնալ և քվեն տալ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ երկրորդ նախագահի՝ քվեարկության նման արդյունքը նաև «նախկինների» վերադարձի վտանգի «շնորհիվ» էր, քանի որ երեք նախկին նախագահներն իրենց դեմքով ընտրական գործընթացի մեջ էին: Երկրորդ նախագահն արդարացիորեն նշում է, որ արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, և հավանաբար մեկուկես տարի հետո լինելու են նոր արտահերթ ընտրություններ:

«Չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, այն, ինչի համար կազմակերպվել են այս արտահերթ ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Նույն իշխանական թիմը մնացել է իշխանության գլխին, ուրեմն ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Բնականաբար, նոր ընտրությունները կարող են ամեն պահի թակել մեր դուռը, և ընդդիմությունը պետք է միշտ պատրաստ լինի արտահերթ ընտրություններին։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանից առանց ցնցումների, առանց դիմակայության և բախումների վերցնելու համար ընդդիմությունը պետք է գնահատի թե՛ իր առավելությունները, թե՛ թերացումները։ Ընդդիմությանը հարկավոր է հստակ ճանապարհային քարտեզ՝ անակնկալի չգալու համար։

Տիրան Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular