ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջ զանգվածային «անգյալությանը». Ամանորի տոները չափից դուրս երկար են. «Առավոտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վարչապետի՝ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ արդյոք շատ ճոխ չէ՞ մեզ նման երկրի համար դեկտեմբերի մոտավորապես 26-27-ից մինչեւ հունվարի 6-ը արձակուրդ հայտարարել։ Կարեն Կարապետյանը համաձայն էր այդ դիտարկմանը, բայց նշեց, որ հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու ենք 10 օր գոճի ուտել։ Իսկ ահա հաջորդ տարվանից օրենքը, հավանաբար, կփոխվի։

…Մի խոսքով՝ ամանորյա տոները պետք է խիստ կրճատել։ Երեկ կառավարությունում խոսվել էր այն մասին, որ մաքսավորները եւ բանկերը պետք է աշխատեն արտակարգ՝ «ոչ գոճիական» ռեժիմով։ Շատ լավ է, կյանքը չպիտի պարալիզացվի։ Հաջորդ քայլը պետք է լինի միայն 31-ը, 1-ը, 2-ը եւ 6-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարելը։ Իհարկե ամեն մարդ իրավունք ունի հանգստի՝ իրավունք, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց դա անհատի իրավունք է, նա պետք է տարվա ընթացքում օրերի որոշակի քանակի արձակուրդ ունենա։ Զանգվածային «անգյալության» հետ դա կապ չունի»:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular