ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգ եմ զգում, որ ռուսների արանքներով ազերիները կրկին ներթափանցելու են մեր տարածք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հարցին, թե արդյոք դրա անհրաժեշտությունը կա` Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է․ «Կա անհրաժեշտություն առաջիկա մի քանի տարվա համար, քանի դեռ հայկական բանակը ամբողջապես չի վերականգնվել պատերազմի ընթացքում թշնամու հասցրած հարվածից, ունենալ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը տարանջատող երրորդ երկրի զորքեր հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը դեռ կահավորված չէ։ Սակայն, իհարկե, նախընտրելի կլիներ, որ այդ երրորդ կողմը լիներ ոչ թե Ռուսաստանը, որի այսօրվա իշխանությունները արդեն ցույց տվեցին, որ հակված չեն լիարժեքորեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, հակված են դավաճանության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքի՝ հայկական շահերը զոհաբերելու հաշվին, այլ, օրինակ՝ սկանդինավյան երկրները, որոնց, որոշակի արևմտյան միջնորդության կամ անգամ ճնշման դեպքում, կարծում եմ՝ դեմ չէր լինի նաև Ադրբեջանը։ Ավելին, միջազգային խաղաղապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին նրանց կմոտեցնի նաև Արցախին, որտեղ տեղափոխվելու հրատապ կարիք կարող է առաջանալ 4 տարուց, երբ կլրանա եռակողմ հայտարարության մեջ նշված ժամկետը»։

Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը ի՞նչ կտա Հայաստանին քաղաքական վերլուծաբանը պատասխանել է․ «Դա ընդամենը ժամանակավոր լուծում է լինելու։ Եթե ռուսները պատրաստ են ապահովելու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը՝ թող ապահովեն։ Սակայն խիստ կասկածում եմ նման գործողության որակին։ Վտանգ եմ զգում, որ նրանց արանքներով ազերիները կրկին ներթափանցելու են մեր տարածք՝ արդեն դիվերսանտների տեսքով։ Այնպես որ, միշտ ցանկալի է սեփական ուժերով պահել սեփական սահմանները։ Սա, կրկնում եմ՝ կարող է ընդամենը ժամանակավոր լուծում լինել՝ ազերիներին մեր տարածքից խաղաղ ճանապարհով դուրս բերելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular