ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն արդեն բացեիբաց է խոսում պատերազմի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կամ առանձին 9-ից ավելի զորավարժություններ են անցկացրել։ Հունիսի 21-23-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունից հետո, Բաքվում հունիսի 28-30-ը թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել են մոտ 600 հոգանոց անձնակազմ։

Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե այդքան զորավարժությունները ինչ են ցույց տալիս փորձագետը ասել է․ «Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են տարածաշրջանում պատերազմի և արդեն մոտավորապես հասկանալի է, թե դա ինչ ռազմական ալյանսով է լինելու։ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան հիմնական ալյանսով և հնարավոր է՝ ժամանակի ընթացքում միանա նաև Ուկրաինան, այսինքն մոտավորապես հասկանալի է պատկերը։ Որքան էլ մենք ցանկանանք գնալ խաղաղության, ստեղծված իրավիճակում դա այդպես չի լինելու, և Ադրբեջանն արդեն բացեիբաց է խոսում պատերազմի մասին։

Եթե ուշադրություն դարձնենք այդ զորավարժության անվանմանը, որը կրում է Քեմալի անունը, ապա կտեսնենք, որ այն իրենից շատ բան է ենթադրում, Քեմալը եղել է պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնադիրը, այսօր էլ տեսնում ենք, որ օրակարգ են բերում պանթուրքիստական նկրտումները։ Այնպես որ, զորավարժությունների անվանումները պարզ ու ակնհայտ են դարձնում այդ երկու երկրների հեռահար նպատակները»։

Անդրադառնալով այն հարցին, թե այս դեպքում հայկական կողմը ինչ պետք է անի` փորձագետը պատասխանել է․ «Հայաստանում ավելի շատ զբաղված են բանակցային գործընթացներով, կարող եմ նաև ասել՝ այդ բանակցային գործընթացներում առևտրային որոշակի տարրեր պարունակող գործընթացներով։ Մենք պետք է փնտրենք ռազմավարական գործընկերներ, չպետք է կաղապարվենք միայն Ռուսաստանով։ Հայաստանի ռազմավարական գործընկերներին մենք պետք է փնտրենք՝ ի դեմս Իրանի, Եվրոմիությունում։ Այսինքն,  գոնե պետք է փորձենք հասկանալ, թե նոր ստեղծված իրավիճակում մենք ինչ դիրքավորում ենք ունենալու։ Տարածաշրջանում փոխվել է դերակատարությունը, հավասարակշռությունը, և մենք պետք է հնարավորինս պարզ ձևաչափերով, սակայն բարդ գործընթացներով կարողանանք ստեղծված իրավիճակից դուրս գալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular