ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական փորձագետը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, եթե Էրդողանը պայմանավորվածություն ձեռք բերի Ֆրանսիայի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-ն գրում է, որ հայկական մամուլում խոսակցություններ չկան այն մասին, որ եթե Ֆրանսիան և Թուրքիան փորձեն համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ, դա կնշանակի դավաճանություն Հայաստանի ազգային շահերին: Այս մասին Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հանդիպել էին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացումից անմիջապես առաջ: Ազգային առաջնորդները քննարկել են ֆրանս-թուրքական հարաբերությունների ամենավիճահարույց որոշ հարցեր: Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ֆրանսիայի մասին, որպես հայկական շահերի գրեթե միակ պաշտպանի: Բացի դա հայկական սփյուռքը լուրջ ազդեցություն ունի Փարիզի դիրքորոշման վրա:

Հասկանալի է, որ Թուրքիան և Ֆրանսիան ունեն հարաբերությունների իրենց ձևաչափը, և դրանք բավականին բարդ են, բայց դժվար թե Երևանում ինչ-որ մեկը լրջորեն ակնկալի, որ Ֆրանսիան վերջնականապես կխզի հարաբերությունները Թուրքիայի հետ: Բացի այդ, փորձագետի կարծիքով, դժվար թե հնարավոր լինի ուղղակիորեն կապել այդ խոսակցությունը ղարաբաղյան խնդրի հետ:

«Ղարաբաղյան խնդիրը մի ձևաչափ է, որում կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը համանախագահում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, բայց այսօր այդ  խմբի գործունեությունը, մեղմ ասած, սառեցված է: Փաստացի միայն Ռուսաստանը է միակ միջնորդը Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Իսկանդարյանը:

Քաղաքագետը հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ունեն այն տրամաբանությունը, ինչը ունեն, և ճիշտ այն պատճառով, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան Արևմուտքի համար ծայրամասային երկրներ են նրանց հետ Արևմուտքը բավականին բարդ հարաբերություններ ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular