ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սպորտային լրագրողի միջազգային օր, Ադրբեջան՝ Ոստիկանության օր, Ղազախստան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Նորվեգիա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Հարկային աշխատողների օր, Ուզբեկստան՝ Գերբի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1729 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցին։

1833 – վախճանվել է բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը:

1921 - Թիֆլիսում սկսվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը Ադրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով:

1993 – վախճանվել է  ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը:

2001 - Ստեփանակերտում սկսվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը:

2005 - տեղի է ունեցել Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը: Առաջին զանգը կատարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2008 - Հյուսիսային պողոտա ներխուժած թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել են այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցել են ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»:

2010 - Երևանում` Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովր:

2011 - Գյումրիում մեկնարկել է ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին նվիրված օրերը: 

2015 - «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյանից հեռանալուց օրեր անց՝  կեսգիշերին պողոտայում ձևավորվել է բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։

2018 - Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները խանգարել են  «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքի կառուցման աշխատանքները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1499 - Ամերիգո Վեսպուչին հայտնաբերել է Ամազոնի դելտան:

1566 - վախճանվել է ֆրանսիացի գրող, բժիշկ, ալքիմիկ և պայծառատես Նոստրադամուսը:

1778 - վախճանվել է ֆրանսիացի գրող, մտածող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան Ժակ Ռուսոն:

1830 – Աֆրիկայից ԱՄՆ ստրկության համար տեղափոխվող սևամորթները գրավել են «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

1853 - ռուսական բանակն անցել է Պրուտ գետը, սկսվել է Ղրիմի պատերազմը:

1860 – հիմնադրվել է Վլադիվոստոկ քաղաքը:

1900 - Փարիզում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:

1910 - մոսկովյան «էրմիտաժ» ռեստորանում կայացել է Մոսկվայի ֆուտբոլային ակումբի ստեղծման ժողովը:

1922 - ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Պիեռ Կարդենը:

1925 - ծնվել է Կոնգոյի հանրապետության առաջին վարչապետ և ազգային հերոս Պատրիս Լումումբան:

1942 – վախճանվել է ռուս խորհրդային գրող Եվգենի Պետրովը («Ոսկե հորթ»-ի և «12 աթոռ»-ի համահեղինակ):

1961 – ինքնասպան է եղել ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը:

1977 - վախճանվել է ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ Վլադիմիր Նաբոկովը:

1989 - վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն:

1990 - աշխատանքն է սկսել ԽՄԿԿ XXVIII համագումարը, որը եղել է վերջինը Կոմունիստական կուսակցության պատմության մեջ:

1994 – սպանվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թվականի առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:

1996 – Դնեպրոդժեռզինսկում տրամվայի վթարի արդյունքում զոհվել է 34 մարդ:

1997 – սկսվել է Ասիական ֆինանսական ճգնաժամը:

1999 – վախճանվել է ամերիկացի գրող,«կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն:

2002 – ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտել է իր օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:

2011 - Մոնակոյում կայացել է թագաժառանգ Ալբերտ 2-րդի և Շարլին Ուիտտստոկի ամուսնությունը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular