ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը շարունակում է քանդել հայկական բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո տրամաբանական կլիներ, որ գործող իշխանությունները ջանքեր թափեին Հայաստանի ռազմական պոտենցյալը վերականգնելու, Զինված ուժերը սպառազինությամբ և մարդկային ռեսուրսով համալրելու, սահմանները ամրապնդելու ուղղությամբ։ Փոխարենը ութ ամիս շարունակ Փաշինյանի իշխանությունն ու նրա նշանակած պաշտպանության նախարարը լիակատար պարապուրդի են մատնված, իսկ բանակը կրճատելու, պարտադիր զինծառայությունը 1,5 տարի դարձնելու, ՔՊ ծրագրում ամրագրված պրոֆեսիոնալ բանակի անցնելու խոստումները վկայում են հայկական բանակի դեմ Փաշինյանի իշխանության դավադրության մասին։

Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն և բանակի թվաքանակը, իսկ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է կրճատել Զինված ուժերի թվաքանկանը՝ «բարեփոխումների» անվան տակ: Այս համատեքստում է տեղավորվում բանակի առավել ակտիվ և գիտակից զինվորականներին դուրս մղելու գործընթացը։ Փաշինյանի օգտին ընտրություններին ձայներ չբերելու ապօրինի պատճառաբանությամբ զորամասերի հրամանատարներ են ազատվում աշխատանքից։ Օրերս էլ հեռացրել են Մեղրիի զորամասի հրամանատար, զինվորականության շրջանում մեծ հեղինակություն վայելող գնդապետ Արգամ Գևորգյանին։ Հիշեցնենք, որ Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։ Գնդապետը լրագրողներին հայտնել է, թե զորացրվել է սեփական դիմումի համաձայն։ Երկու պատերազմ անցած, վիրավորում ստացած, սակայն միշտ իր ծառայությունը շարունակած զինվորականը նշում է․

«Այն հրամանատարները, որոնք փախել են մարտի դաշտից, հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում. իմ 24-25 տարվա ծառայությունը ջուրն են գցում»։

«Արգամի նման տղերքը գիտեն իրենց իրական առաքելությունը, իսկ դա մեր սահմանների պաշտպանությունն է, հայի անվտանգության ապահովումը, մեզ բոլորիս արժանապատիվ խաղաղության ապահովումը»,- նշել է ռազմական փորձագետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը և հավելել․

«Զինված ուժերի ողնաշարը սպաներն են և նրանց հեռացմամբ, վարկաբեկմամբ այդ ողնաշարը շարունակվում է ծռվել։ Բանակը վարկաբեկողները, համակարգը ջարդողները, անվտանգությունը փլուզողները դեռ պատասխան են տալու»։

Գրիգոր Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular