ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ՉԺՀ դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում Չինաստանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել: Տեղեկությունը  լրագրողներին հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ–ներում հայտնված հաղորդումը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում և տելեգրամ ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է ներդրումային քայլ լինել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում։

 

«Չինաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների ճանապարհով։ Դա բնականաբար պատերազմից նախընտրելի ուղի է», – ասաց Ֆան Յունը։

Նրա խոսքով` իրենք ադրբեջանական կողմի հետ քննարկել են «միջանցքի» հարցը։ «Չինական կողմը նման կարծիք չի հայտնել», – ասաց Յունը։

Նա նշեց, որ Պեկինը հնարավոր ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունությունը հաստատելու և երկու երկրների միջև խաղաղություն պահպանելու համար։

Յունը նաև հույս է հայտնեց, որ հայ ռազմագերիները հայրենիք կվերադառնան հնարավորինս շուտ։ Բացի այդ, Յունը հայտարարեց, որ  երկու երկրներն էլ ընդգրկված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։

Բաքվում չեն թաքցնում, որ ուզում են հայկական տարածքով որոշակի սուվերեն միջանցք ստանալ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության  հետ։ Հայկական կողմն իր հերթին նշում է, որ խոսքը տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակման մասին է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular