ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն փորձում է օգտագործել այդ լծակը Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համար. Անդրեաս Ղուկասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն ասել է, որ եկել է ժամանակը խոսելու ԵՄ դերի մասին ամբողջ տարածաշրջանում կապեր հաստատելու շուրջ՝ լինեն դրանք ճանապարհներ, թե ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե համագործակցության ի՞նչ ձևաչափ է ԵՄ-ն առաջարկում Հայաստանին քաղաքագետը պատասխանել է․ «Դժվար է հիմա դա կանխատեսել: ԵՄ-ն Հայաստանի հետ ունի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագիր, և այդ առումով ԵՄ-ն Հայաստանում և Վրաստանում կարող է համարել, որ ունի ռեսուրս տարածաշրջանային ինչ-որ նախագծեր իրականացնելու համար, և հավանաբար դրա մասին է խոսքը: Այսինքն սա փորձ է օգտագործել այդ լծակը՝ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանում ԵՄ դերն ավելացնելու համար: Որքանով դա կարող է իրականանալ, հիմա դժվար է կանխատեսել, բայց հասկանալի է, որ այս խորհրդարանը, որն ամբողջությամբ կազմված է ռուսամետ ուժերից և իր քաղաքականության ողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ նախապատվություն է տալիս Ռուսաստանի արտաքին քաղաքականության շահերին, որքանո՞վ նման խորհրդարանը կարող է ադեկվատ լինել ԵՄ և առհասարակ Արևմուտքի կողմից Հայաստանի օժանդակության փորձերին, շատ դժվար է հիմա կանխատեսել: Ես կարծում եմ, որ դրա հնարավորությունը շատ քիչ է»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը օր-օրի ավելի է մեծացնում իր կախվածությունը Ռուսաստանից Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «Այո, ըստ էության, Հայաստանը ոչ թե տեսական ոլորտում Ռուսաստանի հետ ունի ինչ-որ համատեղ նախագծեր, այլ պարզապես մնում է լուսանցքից դուրս բոլոր այն եվրոպական նախաձեռնությունների տեսակետից, որոնք ԵՄ-ն պատրաստ է տարածաշրջանում և Հայաստանում իրականացնել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular