ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են պատերազմի հետևանքով ստացած դիրքերն ավելի ընդլայնել. Ռուբեն Սաֆրաստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին՝ լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,- նշել է Լավրովը:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Հարցին, թե այս հայտարարությունը ինչ նոր հնարավորություններ կստեղծի թուրքագետը պատասխանել է․ «Մեր տարածաշրջանին վերաբերող հայտարարության մեջ չկան լուրջ և խորքային ձևակերպումներ, որ կարելի լինի մեկնաբանել, որոնք կվկայեին, որ խոսքը կոնկրետ խնդիրների մասին է: Դրանք ընդհանուր ու դիվանագիտական լեզվին բնորոշ ձևակերպումներ էին, նման հայտարարություններ կողմերը մի քանի անգամ են արել: Եթե բովանդակային առումով մոտենանք հարցին՝ այո՛, այդ երկրները կարող են նպաստել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, բայց հարցն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա չեն ցանկանում: Նրանք ուզում են պատերազմի հետևանքով ստացած դիրքերն ավելի ընդլայնել: Անընդհատ տեղի ունեցող այդ զորավարժությունները վկայում են այն մասին, որ տարածաշրջանում համագործակցության ու անվտանգության մասին դեռ վաղ է խոսել, ինչը պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությամբ: Թուրքիան ձևականորեն պարտավորություն է վերցնում նպաստել անվտանգության ամրպնդմանը, բայց ինքն է առաջինը խախտում այն»։

Հարցին, թե արդյոք Մոսկվան Հարավային Կովկասի գործողությունների մասով հաշվի է նստում Թուրքիայի հետ թուրքագետը պատասխանել է․ «Այո, ինձ մոտ նման տպավորություն ստեղծվել է, որ Մոսկվան արդեն հաշվի է նստում մեր տարածաշրջանում թուրքական գործոնի հետ և Թուրքիային բավական մեծ դերակատարում է նախատեսում իր աշխարհաքաղաքական ծրագրերում՝ կապված Հարավային Կովկասի ծրագրերի հետ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular