ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակի ստեղծմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին նշել է, որ Իսլամական պետությունը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը, որի մաս կկազմեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։  Այս մասին դեսպանը գրել է իր պաշտոնական թվիթերյան հաշվում։

«Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը՝ մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը խթանելու համար։ Հարավային Կովկասի 3 պետություններն ու տարածաշրջանային 3 հարևանները կարող են համագործակցել տարածաշրջանի օգտի համար», - գրել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular