ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նպատակ ունի ուժեղացնել իր հսկողությունը մարզպետների և նրանց ենթակաների նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Փաշինյանը նպատակ ունի ուժեղացնել իր հսկողությունը մարզպետների և նրանց ենթակաների նկատմամբ։ Դրա համար անգամ օրենսդրական փոփոխություններ են հապճեպ ընդունվել:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին ընտրություններից անմիջապես հետո մտածում է տեղերում վերահսկողություն հաստատելու մասին: Լուծարված, բայց գործող 7-րդ գումարման խորհրդարանը հապճեպ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունները: Դրանք հանգեցնում են նրան, որ փոխվարչապետերից մեկը օժտվում է լրացուցիչ լիազորություններով վերահսկելու ոչ միայն գործադիր իշխանության կողմից նշանակված մարզպետների աշխատանքը, այլ նաև սկսելու է ընդունել հաշվետվություններ մարզպետարանների գործունեության վերաբերյալ:

Ներկայումս պատկերը սկսել է բավականին արագ պարզվել:

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կդառնա այդ նոր փոխվարչապետը: Վերջինս լրագրողներին տված հարցազրույցում չի հաստատել, բայց և չի հերքել նոր պաշտոնում նշանակվելու մասին լուրերը: Նա, ըստ փորձագետների, առաջ էլ վերահսկում էր տեղական իշխանությունների աշխատանքը, բացի դա նա արդեն երկու անգամ ղեկավարել է Փաշինյանի կուսակցության նախընտրական շտաբը: Հատկանշական է, որ աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում տեղական մարմիններում վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ:

Այդ համատեքստում փորձագետները շատ հավանական են համարում Պապիկյանի նշանակումը փոխվարչապետ լայն լիազորություններով: Բացի դա պարզ է դարձել Առողջապահության նախկին նախարար, ապա կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետագա ճակատագիրը: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նա գնալու է խորհրդարան աշխատելու: Փորձագետները կանխատեսում են, որ Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Ի վերջո, նախկին խորհրդարանում այդ պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Մակունցը, ինչպես հայտարարել են իշխանությունները, շուտով կդառնա ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular