ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը կդառնա պայքարի գլխավոր թատերաբեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժեր երեկ՝ վերջնաժամկետը լրանալուց առաջ, դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները։ Դիմումներ են ներկայացրել խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, նաև աննշան քվեներ հավաքած «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Զարթոնք» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջին երկուսի դեպքում ամեն բան պարզ է. նրանք ընդամենը լուծում են ներքաղաքական կյանքում իրենց մասին կրկին հիշեցնելու հարցը։ Իսկ ընդդիմադիր դաշինքների դեպքում դիմումները բավական լուրջ են։ Հաշվի առնելով, որ երկու դիմումների վրա էլ աշխատել են լուրջ հեղինակություն ու փորձ ունեցող իրավաբաններ, կարող ենք փաստել, որ ՍԴ-ն դառնալու է ներքաղաքական պայքարի հիմնական թատերաբեմը, որտեղ էլ վճռվելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության, այլև Հայաստանի ապագան։
 
«Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը ՍԴ-ում ներկայացնելու է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների անունները դեռ հայտնի չեն, բայց այս դաշինքում էլ ոչ պակաս փորձառու իրավաբաններ կան։ Սահմանադրական դատարանը, որքան էլ երեք տարում Նիկոլ Փաշինյանը փորձեց իր վերահսկողության տակ վերցնել, այդպես էլ նրա սեփականությունը չդարձավ, կարողացավ դիմագրավել և ինքնուրույն վճիռներ կայացնել։ Վկան՝ Մարտի 1-ի գործով վճիռն էր, որն անակնկալի էր բերել անգամ կարկառուն «քայլողներին», որոնք ՍԴ-ում իրականացրած իրենց «հատուկ զտումից» հետո համարում էին, թե 9 անդամներից 5-ն իրենց մարդիկ են։ Իսկ այժմ ՍԴ-ն եզակի շանս ունի ապացուցելու իր հավատարմությունը օրենքին և օրինականությանը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռքերը ծալած չի նստել։ Նա այժմ էլ փորձում է ճնշումներ բանեցնել դատավորների վրա, բայց եթե որոշում կայացվեց ոչ ի օգուտ Փաշինյանի, նրա կարիերան կավարտվի վերջնականապես։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular