ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն չի միջամտի Սյունիքի դեպքերին․ նոր «ապտակ» փաշինյանական իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի միջամտի Սյունիքի դեպքերին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա և հավելել, թե հակամարտության սրացում չի նկատվում, ինչն արդեն լավ է։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տրամաբանությամբ՝ շուրջ երկու ամիս ՀՀ ինքնիշխան տարածք հազարից ավելի ադրբեջանցիների ներխուժումը բավարար փաստ չէ արձագանքելու համար, և Հայաստանին մենակ են թողել թշնամու դեմ-հանդիման։ Մեղավորը, իհարկե, ՀԱՊԿ-ն չէ, այդ կառույցի անդամ պետությունները սեփական շահերն են հետապնդում։ Դեռ պատերազմի ողջ ընթացքում Բելառուսը աջակցում էր Ադրբեջանին, զենք և զինամթերքի մատակարարման առումով էլ Ադրբեջանի հիմնական գործընկերները Ռուսաստանն ու Բելառուսն են։ Իսկ օրերս էլ ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկրի՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում տեղի է ունեցել «Հաղթանակը Ղարաբաղում» ադրբեջանական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ, այդ երկրի էլիտայի ներկայացուցիչներ: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ դիմել են ՀԱՊԿ-ին, սակայն ապարդյուն։ Այդ կառույցը վաղուց ապացուցել է իր անարդյունավետությունը և Հայաստանի նկատմամբ հարգանքի բացակայությունը։ Իսկ Հայաստանը դեռ շարունակում է անդամակցել թշնամական կառույցին, չի էլ համարձակվում իր բողոքը հայտնել հակահայկական դիրքորոշումների վերաբերյալ։

Կարեն Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular