ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի և Երևանի միջև խաղաղության վերականգնման հարցում Ալիևը հույսեր է կապում Վաշինգտոնի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ–ի Անկախության օրվա առթիվ ամերիկյան իր գործընկեր Ջո Բայդենին ուղղված նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վերականգնելու հարցում հույսեր է կապում Վաշինգտոնի հետ։

«Հակամարտության ավարտը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություն է ստեղծել, բարենպաստ հիմք է դրել ամուր խաղաղության, տնտեսական վերականգնման ու տարածաշրջանային համագործակցության համար։ Կարծում եմ, որ ներկայիս իրողություններին համապատասխան` Միացյալ Նահանգները կարող են զգալի ներդրում ունենալ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղություն և վստահություն հաստատելու գործում», – Ալիևի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Ներկա պահին Ադրբեջանի զբաղեցրած արցախյան տարածքներում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ալիևը հայտարարել է, որ այդ գործընթացում ուզում է ամերիկյան ընկերությունների տեսնել, թեև նախօրեին ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերն արդեն հայտարարել էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության մասին։

2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում սկսվեցին մարտական գործողություններ, որոնք երկարամյա հակամարտության շարունակությունը դարձան և խաղաղ բնակչության թվում զոհերի հանգեցրին։ Կողմերը հաշտություն կնքելու  մի քանի փորձ արեցին, սակայն  հաջողությամբ պսակվեց եռակողմ հայտարարությունը, որը կնքվեց նոյեմբերի 10-ի գիշերը։

Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին դադարեցնել կրակը և միմյանց հանձնել գերիներին ու զոհվածների մարմինները։ Երևանը Բաքվին փոխանցեց նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular