ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քննարկել ենք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերը»․ Ֆրանկ Փալոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, իրավաբան Ֆրանկ Փալոնը Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Արբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատության հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերը։ Այս մասին Փալոնը հայտնել է իր պաշտոնական թիթերյան հաշվում։

«Այսօր արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու ուղիները։ Բացի այդ մենք խոսել ենք այն կարևոր դերի մասին, որն ԱՄՆ-ը պետք է ունենա ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման և շարունակվող սահմանային ճգնաժամի հարցում», - գրել է ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular