ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ներքին բախումների պատճառով 335 հազար մարդ փախստական է դարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսված թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քրդեր փախստական են դարձել եւ հարկադրված հեռացել են իրենց տներից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը:

Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով` անցյալ տարվա կեսից մինչ այժմ այդ բախումներում զոհվել են 338 քաղաքացիական անձ, այդ թվում` 78 երեխա: Բախումների արդյունքում վնասվել են 6320 շենք եւ կառույց, որոնց վերականգման համար կպահանջվի 340 մլն դոլար:

Լուրջ վնաս կրած կառույցների մեջ 11 մզկիթ եւ եկեղեցի կան: Քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում (Տիգրանակերտ) 500 տարուց բարձր տարիքի մզկիթ է ավերվել: Վնաս է հասցվել նաեւ Արեւելքի միակ մեծ քրիստոնեական` հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն: Քանդվել է նաեւ Տիգրանակերտի Հռոմեական դարաշարջանում կառուցված պատի մի հատվածը, որը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ այդ բախումներում, որոնք շարունակվում են այսօր եւս, կոպտորեն խախտվել են 1 մլն 600 հազար մարդու իրավունքները:

Թուրքական կառավարության հրապարակած գնահատականներով, քրդերի հետ Թուրքիայի զինված ուժերի բախումներում անցյալ տարվա հուլիսից մինչ այժմ սպանվել են ուժային ստորաբաժանումների 500 աշխատակից, մոտ 5 հազար քուրդ զինյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular