ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասֆալտի Սուրիկը. փոխվարչապետի պաշտոն՝ ասֆալտ անելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարման երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հպարտանալու ընդամենը մեկ պատճառ ունի՝ ասֆալտը, և ցանկացած քննադատության պատասխանելիս՝ անպայման հիշատակում են այդ փաստը։ Արցախը հանձնել են՝ ասֆալտը, պետական համակարգը ջախջախել են՝ ասֆալտը, և այսպես շարունակ։ Տարածքային կառավարման նախարարը, որի ենթակայության տակ բազում ոլորտներ կան, զբաղված է եղել բացառապես ասֆալտ անելով։ Եվ առաջիկայում էլ, տրամաբանորեն, Նիկոլ Փաշինյանի հիմնական բանուգործը լինելու է ավելի շատ ասֆալտ անելը։

Գործող նախարար Սուրեն Պապիկյանին առաջիկայում փոխվարչապետի պաշտոն կտան։ Նա, սակայն, որոշել է նոր կարգավիճակում էլ շարունակել ասֆալտի գործը։ Կառավարությունում 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհաշինության ոլորտը հանելու են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից, և այն անմիջականորեն ենթարկվելու է փոխվարչապետին։ Հենց այդ պայմանով է Սուրեն Պապիկյանը համաձայնվել տեղափոխվել փոխարչապետի պաշտոնին։ Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նա մտադիր է զբաղվել բացառապես ասֆալտով և ճանապարհաին ենթակառուցվածքներով, ուստի Փաշինյանը կունենա ոչ թե երկու, այլ երեք տեղակալ։

Կվերականգնեն նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը, որին հավակնում է Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ամորձատված նախարարությունը կղեկավարի շրջակա միջավայրի նախարարի գործող պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Թեպետ նա ևս Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից է և բավական լավ աշխատողի համարում ունի, ասֆալտի գործը որոշել են նրան չթողնել։ Նախ, Պապիկյանն ինքն է պահանջել, որ ասֆալտի գործը թողնեն իր ենթակայության տակ։ Նախ, դա բավական լավ վարկանիշ է բերում, ինչն ապացուցվել է երեք տարիների ընթացքում, երկրորդն էլ՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոշոր գումարների շրջանառությունը թողնել այլ նախարարի տիրապետման ներքո։ Շրջակա միջավայրի նախարար կդառնա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ նրա փոխարեն մարզպետ կդառնա Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

Բաբկեն Գիլոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular