ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ոչ ոք չի ցանկանում դառնալ Հայաստանի արտգործնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ ըստ քաղաքագետ Սիմոն Կարախանյանի` ամենայն հավանականությամբ դիվանագետներից ոչ մեկը չի համարձակվում ստանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Նա հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում երկու արտգործնախարարներ են հրաժարականներ տվել: Վերջինին՝ Արա Այվազյանին, հետևել են բոլոր փոխնախարարները:

Ինչպես ասել է քաղաքագետը, նոր կառավարությունը կձևավորվի և կհաստատվի նորընտիր խորհրդարանի առաջիկա առաջին նստաշրջանում, որն, ի դեպ, ուշ կլինի, քանի որ կողմերից մեկը վիճարկել է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:

«Սակայն, եթե ապագա կառավարության կազմը քիչ թե շատ հայտնի է, ապա արտաքին գործերի նախարարի հետ կապված հարցը դեռևս լուծված չէ: Դա անուղղակիորեն հաստատել է իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հակոբ Ասլանյանը ասելով, որ «դեռ որոշված ​​չէ, թե ով է լինելու Արտաքին գործերի նախարար, բայց արդեն չպետք է լինի այնպես, որ ինչ որ մեկը վախենա ու փախչի»: Պատգամավոր Հակոբյանը նկատի է ունեցել այն, որ Արա Այվազյանը վախեցել է և չի ցանկացել որևէ պատասխանատվություն ստանձնել երկրի համար: Ըստ էության, ենթադրվում է, որ Արա Այվազյանը դեմ է եղել ականապատ դաշտի քարտեզները Հայաստանի կողմից Ադրբեջանին տալուն ռազմագերիների վերադարձի դիմաց», - նշել է Կարախանյանը:

Նրա խոսքերով` ով էլ այսօր դառնա Արտաքին գործերի նախարարության ղեկավար, նրա համար դժվար կլինի, քանի որ Հայաստանին լուրջ երկարաժամկետ աշխատանք է սպասվում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ:

«Նա պետք է լինի այնպիսի հուսահատ անձնավորություն, որը պատրաստ է աշխատել ընտրություններում հաղթած, բայց պատերազմում պարտված մարդկանց թիմի հետ: Եվ ինչպես երևում է, ցանկացողները քիչ են», - շեշտել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular