ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալացի սենատորը խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերթը միացել է «Համատեղ արդարադատության նախաձեռնությանը» և խոստացել ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Սենատորը հաստատել է, որ աջակցում է  «Համատեղ արդարադատության նախաձեռնությանը», որն Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է անում ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը։

«Համատեղ արդարադատության նախաձեռնություն»-ը 2020 թվականի փետրվարին ստորագրվել է Ավստրալիայի խորհրդարանում՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի, Ասորիների ազգային խորհրդի և Ավստրալիայի հունական խորհրդի կողմից, որոնք իրենց համայնքների անունից Ավստրալիայի կողմից հայկական, հունական և ասորական ցեղասպանությունների ճանաչումը հայտարարում են առաջնահերթություն։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ «Համատեղ արդարադատության նախաձեռնությունը» հպարտ է իր կազմում ևս մեկ խորհրդարանականի լինելու առթիվ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular