ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի գլխավոր միտքը Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելն է. Ստեփան Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին 1․5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին՝ հինգ առանցքային ծրագրերի իրականացման համար։  Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Հարցին, թե սա ինչ հնարավորություններ կարող է տալ Հայաստանին մասնագետը պատասխանել է․ «Երբ մի քանի օր առաջ Եվրամիության կառավարության հատուկ մանդատով Հայաստան եկավ Եվրամիության պատվիրակությունը, որի մեջ կային երեք երկրների արտգործնախարարներ, հիշո՞ւմ եք՝ շատ էր նշվում, որ սա տարածաշրջանային այց է՝ տարածաշրջանային կոնտեքստով։ Ես նշում էի, որ երկու կոնտեքստ կա։ Առաջինը, այն էր, որ այդ պատվիրակությունը Հայաստան էր եկել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգով, և պարզ է, որ տարածաշրջանային կոնտեքստ էլ կար։ Նրանք եկան մեզ հետ խոսելու, աջակցության փաթեթ ներկայացնելու։ Եվ մենք հիմա տեսանք, որ այդ փաթեթը մարմնավորվեց, Եվրոպական հանձնաժողովը՝ այսինքն՝ Եվրամիության կառավարությունը որոշում ընդունեց 15 մլրդ եվրոյից ավելի աջակցություն տալ Հայաստանին։ Եվ երբ նայում ենք, ուղղվածությունը շատ հստակ է, որ նրանք ուզում են խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին, Հայաստանի հարավի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ նաև սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված։ Այսինքն՝ առաջին հերթին աջակցել կառուցել Հյուսիս-Հարավ այդ ենթակառուցվածքը, հարավում զարգացնել և՛ սոցիալ-տնտեսական վիճակը, և՛ կոմունիկացիաները։ Եվ հատուկ գումարներ են նախատեսված հարավում բիզնեսի, փոքր ձեռնարկությունների զարգացման և այլնի համար։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ գիծը շատ հստակ է՝ հնարավորություն տալ, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր ու օգտվի դրանից։ Մյուս ուղղությունը մանր ու միջին բիզնեսների զարգացումն է։ Եվ այս ուղղությամբ շատ մեծ գումար է ուղղվելու՝ մոտ կես միլիարդ եվրո։ Շատ կարևոր ծրագիր է նաև «Կանաչ Երևանի համար» ներդրումային ծրագիրը։ Դուք գիտեք, որ «կանաչ քաղաքների» ծրագիրը Եվրոպայում վաղուց իրականացվում է։ Այս ուղղությամբ էլ լուրջ գումարներ են նախատեսված։ Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք այդ 5 կետերը, դրանք շատ համահունչ են ու միմյանց հետ փոխկապակցված, և գլխավոր միտքը Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու, սոցիալական հարցերը լուծելու, աշխատատեղեր բացելու ծրագրերն են։ Պարզ է, որ այս ծրագիրն ինչ-որ չափով կառնչվի Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, բայց սա առանձին ու նոր ծրագիր է ՀՀ-ի համար։ Եվ ամենակարևորը այն է, որ իրենք պատրաստ են ավելացնել այդ ֆինանսական հատկացումները»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular