ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար պահանջվում է նաև միջազգային համագործակցություն. Արթուր Սաքունց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է արդեն, որ Վովա Գասպարյանի գույքի վրա կալանք է դրվել, խոսքը մեծ կարողությունների մասին է՝ իր ու իր ընտանիքի անդամների անունով: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Հարցին, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն կոռուպցիոն սխեմաները բացելու համար իրավապաշտպանը ասել է․ «Դուք վերցրեք նախորդ ժամանակահատվածում պաշտոնատար անձանց ցանկը, նրանց պաշտոնական եկամուտները և ունեցվածքը: Հիմա ես չգիտեմ, թե այդ ցանկում առաջին տեղում Վովա Գասպարյանն է, թե նախկին վարչապետներ, նախարարներ, պատգամավորներ: Վերջին հաշվով 2017-ին ընտրված Ազգային ժողովում 16 դոլարային միլիոնատեր պատգամավոր կար: Ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել: Կամ դղյակները, որ տեսնում ենք ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Հիմա խնդիրն այն է, որ կարողանան իրականացնել որակյալ ուսումնասիրություն, զննություն, քննություն: Նաև այս գործընթացում պահանջվում է միջազգային համագործակցություն, որովհետև գույքը ոչ միայն Հայաստանում է գտնվում, այլև օտար երկրներում: Ասենք որևէ նախկին պաշտոնյա Ռուսաստանում ունի գույք, դրա վերաբերյալ տվյալները կարողանալո՞ւ են ստանալ Ռուսաստանից: Ես պատկերացնում եմ, որ ԱՄՆ-ի կամ ԵՄ որևէ երկրի հետ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման առումով կարող ես համագործակցություն ձևավորել, բայց այնպիսի երկրներում, ինչպիսին ասենք Ռուսաստանն է, մի քիչ կասկածելի է նման համագործակցության հավանականությունը: Այսինքն բացի օրենքից պետք է նաև անհրաժեշտ գործիքակազմ, մեխանիզմներ, կարողություններ ունենաս»։

Անդրադառնալով այն հարցին, թե արյդոք այսօրվա իշխանությունները ի վիճակի են դրանք բացահայտել Արթուր Սաքունցը պատասխանել է «Գործընթացը կարող է երկար տարիներ տևել, բայց խնդիրն ու բարդությունը ոչ թե քանակի մեջ է, այլ կարողությունների մեջ է: Կա՞ն համապատասխան մասնագիտական կարողություններ, որպեսզի քաղաքական կամքն իրականանալի դառնա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular