«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս ևս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։ Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել և փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Ասենք, նրան կրծքով այնպես չի պաշտպանել, ինչպես Ալեն Սիմոնյանը։ Բայց նա 3 տարի երկրի երկրորդ դեմքն է եղել, և չեն կարող հենց այնպես «թոշակի» ուղարկել, ուստի պետք է համարժեք պաշտոն առաջարկեն։
Մեր տեղեկություններով, տևական ժամանակ է՝ նրան համոզում են, որ ստանձնի ԱԳ նախարարի պաշտոնը, որտեղ հարմար թեկնածու չեն գտնում, սակայն նա հրաժարվում է։ Ըստ ամենայնի, որևէ կարևոր երկրում դեսպան կնշանակվի, հավանաբար՝ Ռուսաստանում, որտեղ գործող դեսպանից՝ Վարդան Տողանյանից, վաղուց են ուզում ազատվել և հարմար թեկնածու չեն գտնում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։