ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրկնեմ բազմիցս ասված ճշմարտությունը՝ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանափոխություն չի եղել, համոզված եմ որ չի լինելու նաև մոտ ապագայում. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
 
Կրկնեմ բազմիցս ասված ճշմարտությունը՝ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանափոխություն չի եղել, համոզված եմ որ չի լինելու նաև մոտ ապագայում։ Բոլոր ընտրություններն անցել են բազմաթիվ և բազմապիսի կեղծիքներով։ Ընտրություններից առաջ և հետո, ընդդիմադիր առաջնորդները խոստացել են «հաղթել» , բայց միայն ու միայն սահմանադրական ճանապարհով։ Ժամանակին ընդդիմության առաջնորդներից մեկը հետընտրական բողոքի հանրահավաքի իր խոսքում, նույնպես շեշտեց պայքարի սահմանադրական ճանապարհն ու ասաց․
 
-Մենք գիտենք ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ումով ենք անելու․․․ով է մեզ անելու (վերջին մասը ենթադրվում էր)։
 
Անցյալ տարվա խայտառակ պարտությունից, Արցախը կորցնելուց հետո, Հայաստանի ընդդիմությունն, ի զարմանս շատերի, այդ թվում օտարների, շարունակեցին «քաղաքակիրթ», սահմանադրական ճանապարհը՝ պլան A։ Հետագայում, իմանալով, թե «ով է իրենց անելու», ընդդիմությունը գնաց ընտրությունների։ Հայաստանում երկու անգամ՝ 1998 և 2018թթ․ տեղի են ունեցել իշխանափոխություններ, բայց ոչ պլան A-ով։ Օգտագործելով պլան B կամ C իշխանությունը փոխվել է, անկախ այդ փոփոխությունների նկատմամբ մեր վերաբերմունքից։Իսկ իշխանափոխություններից հետո իրականացված պլանները ձևակերպվել են որպես սահմանադրական։
 
Արցախի կորստից հետո վտանգված է Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, մի խոսքով ողջ Հայաստանը։ Հայաստանը, որպես պետություն փրկելու համար կգտնվի՞ արդյոք մի քաղաքական ուժ, որը կկիրառի օրինակ պլան Q:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular