ՌԴ Սվերդլովսկի շրջանը ներդրումներ գրավելու ուղղությամբ կհամագործակցի Հայաստանի հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանն այսուհետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցելու է Հայաստանի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան համաձայնագիրը հուլիսի 6-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ստորագրել են Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենիյ Կույվաշևը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Հայկական կողմը համագործակցության և մեր կողմից Հայաստանում ներդրումներ գրավելու տեսանկյունից հետաքրքրված է մեր արդյունաբերական ոլորտով: Հայ ձեռնարկատերերը ցանկանում են համատեղ ընկերություններ ստեղծել՝ կյանքի կոչելու ներդրումային նախագծեր ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այստեղ՝ Ռուսաստանում»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Կույվաշևը: