ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սկսել է ամբողջ թափով հետապնդել ընդդիմադիր համայնքապետերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխությունից, հայհոյանքները դադարեցնելու կոչեր անում, համերաշխության ձեռք մեկնում ընդդիմադիրներին, իսկ նրա վերահսկողության տակ գտնվող իրավապահները սկսել են ամբողջ թափով հետապնդել նրա քաղաքական հակառակորդներին։ Հետապնդումների շարքը Փաշինյանը սկսել է Սյունիքից, որտեղից ամենաքիչ քվեներն էր ստացել։ Նա մտադիր է ամեն գնով պատժել ընդդիմադիր համայնքապետերին՝ նրանց դեմ ընտակեղծիքների և կաշառքի բաժանման մեղադրանքներ հարուցելով։

ԶԼՄ-ներն արդեն գրել են, որ նախօրեին Սյունիք են մեկնել Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության մի մեծ խումբ՝ տեղում գործեր կարելու, համայնքապետերին ձերբակալելու որոշումներ կայացնելու։ Երեկ արդեն ձերբակալել էին Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին, ով, իբր, օրինական ճանապարհով օգնություն է տվել քաղաքացիներին, նրանց հարկադրել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Իշխանության համար բացարձակ դժվարություն չի ներկայացնում տեղերում գտնել մեկ-երկու անձանց, համոզել կեղծ ցուցմունքներ տալ ընդդիմադիր համայնքապետերի դեմ, ապա և պաշտոնական հաղորդագրություններով տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունն է կեղծել ընտրությունները։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շտապում է։

Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ից սկսելու է քննել ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմումները, և գործող իշխանությունը ցանկանում է հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե այդ դիմումներն անհիմն են, իսկ ընտրակեղծարարներին պետք է փնտրել ընդդիմության շարքերում։ Խորհրդարանական ընտրություններից հետո նաև ավելացել են արտաքին ճնշումները Նիկոլ Փաշինյանի վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են տրանսպորտային միջանցքի հարցը լուծել, իսկ Սյունիքում ազդեցիկ և ամուր ընդդիմադիր դեմքերը լուրջ խոչընդոտ են այս ճանապարհին։ Ուստի, առաջիկայում նոր ձերբակալությունների մասին կլսենք։

Սարգիս Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular