ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը. Վարդան Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ։ Այս թեմայով զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։ Հարցին, թե ինչ կարծիք ունի վարչապետի այս հայտարարության մասին, սահմանադրագետը պատասխանել է․ «Ըստ էության,Նիկոլ Փաշինյանն այդքան էլ սխալ չի ասում, ամեն ինչն էլ ժողովրդի որոշածով է եղել, իսկ ժողովրդի որոշածն էլ չի փայլում իր որակական հատկանիշներով՝ լինի իշխանությունը, լինի Սահմանադրությունը, լինեն մնացած երևույթները։ Ինչքան ժողովրդի փաստացի գիտակցական մակարդակն է, այդքան էլ իշխանությունների որակն է, իզուր չէ, որ ասում են՝ ամեն ազգ արժանի է իր իշխանությանը»։   

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` մասնագետն ասել է «Նախկինները Սահմանադրությունը հարմարեցնում էին իրենց, համապատասխանեցնում էին իրենց հնարավորություններին ու դրանով առաջնորդվում։ Իսկ նորերը ավելի անշնորհք գտնվեցին, չկարողացան փոխել, ավելին՝ Սահմանադրական դատարանի հետ կապված մի քանի աղաղակող փոփոխություններ կատարեցին։ Բնականաբար, և՛ նախկինում, և՛ ներկայում Սահմանադրությունը միշտ էլ կոպտորեն ոտնահարվել է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular