ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականի սահմանադրական փոփոխությունները եղել են հակասահմանադրական. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրության փոփոխությունների և նոր փոփոխությունների անհրաժեշտության մասին քննարկումներ են ընթանում։ Այս թեմայով զրուցել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Անդրադառնալով փոփոխություններին` սահմանադրագետը ասել է․ «Սահմանադրական փոփոխությունները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո օրակարգային հարց են դարձրել: Շատ կարևոր է ընդգծել, որ պետության համար առանձնահատուկ կարևորություն ունի ոչ թե Սահմանադրության զուտ բովանդակությունը ձևական առումով, այլ Սահմանադրական մշակույթի զարգացածությունը և սահմանադրականության ամրագրումը, որի ապահովումն ու երաշխավորումը հենց պետության պոզիտիվ պարտականությունն է։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել երեք անգամ՝ 2005, 2015 և 2020 թվականներին: Ի դեպ, ուզում եմ ասել, որ 2020 թվականի փոփոխությունները հակասահմանադրական էին, քանի որ թե՛ իրավական մասնագիտական համայնքը, թե՛ անգամ միջազգային կառույցներն արձանագրել էին խնդիրներ։ Նույն Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներում կոնկրետ պահանջներ էին, որոնք իշխող ուժի կողմից անտեսվել են, և ՍԴ կազմը փոփոխելու կոնկրետ քաղաքական նպատակ հետապնդելով, տեղի ունեցան այդ հակաիրավական սահմանադրական փոփոխությունները։ Այնուամենայնիվ, դրան նախորդող սահմանադրական փոփոխությունները, ինչքան էլ հաճախ մանիպուլյատիվ  փորձել են անվանարկել, եթե միջակայքն ուսումնասիրում ենք, առնվազն տասը տարին մեկ են տեղի ունեցել, այսինքն՝ իրավահարաբերություններն այնպիսի էվոլյուցիա են ունեցել՝ նաև միջազգային զարգացումների համատեքստում, որ դրանց անհրաժեշտությունն իրապես կար»:  

Անդրադառնալով նոր փոփոխություններին` սահմանադրագետը ասաց․ «Արդեն իսկ այս իշխող ուժի օրոք ձևավորվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի կազմից գրեթե բոլոր գիտնական անդամները դուրս եկան՝ հրաժավելով համագործակցել։ Կարծում եմ՝ արդեն ակնհայտ է թե ինչ միտում կար. կարծում եմ, որ հանձնաժողովի ոչ մասնագիտական, քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչների կողմից բավականին խոչընդոտվել է գիտական հատվածի գործունեությունը, ինչով և բացատրելի է գիտնակաների կողմից հանձնաժողովի կազմի լքումը: Արդեն գործնականում համոզվել ենք, որ իրավական հարթությունում դժվար ինչ-որ նորմալ լուծումներ ակնկալելի լինեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular