ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար

ՎԻԴԵՈ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ առավելության հասավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ՝ 1:0: Առաջին խաղակեսում 27-ամյա ֆուտբոլիստը հրաշալի օգտագործեց Անդեր Էրերայի փոխանցումը, անհատական անցումով մոտեցավ մրցակցի դարպասին եւ ոչ մի շանս չտվեց ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսին: Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն է Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը մրցակցի հետ պայքարում ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ դուրս բերվեց խաղադաշտից պատգարակով: Նրան փոխարինեց Էրիկ Բային:

«Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով մնաց 6-րդ տեղում: 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ունի 27 միավոր:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1:0

Հենրիխ Մխիթարյան, 29



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular