ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է նոր պատերազմի. Գրիգորի Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Նա հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա:

«Այժմ բացառիկ հնարավորություն կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետևողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերը»,- հավելել է Բայրամովը: 

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։ Անդրադառնալով  Բայրամովի հայտարարությանը՝ ադրբեջանագետը ասել է․ «Բայրամովի հայտարարությանը հետևեց Ալիևի ուլտիմատումին, երբ Ալիևն ասաց, որ պարտադրում և պահանջում է, որ Հայաստանը համաձայնության գա Ադրբեջանի հետ, կնքվի խաղաղության պայմանագիր այն նախապայմանով, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եվ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը նրանք դիտարկում են այդ հարթության մեջ: Ու այս պարագայում, ունենալով թիկունքում դեռևս չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ցանկացած խոսակցություն, լինի Ալիևի թե Բայրամովի մակարդակով, ընդամենը շղարշ է»։ 

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից անցկացվող մի շարք զորավարժություններին՝ ադրբեջանագետը ասաց « 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մի քանի անգամ արդեն զորավարժություն են անցկացրել, և այստեղից պարզ է դառնում, որ պատրաստվում են նոր պատերազմի: Պարզ է, որ ցանկացած մարդ, ով ի վիճակի է տրամաբանել, չի ստորագրի որևէ սահմանազատման ու սահմանագծման պայմանագիր, որով կճանաչի, որ նաև Նախիջևանն է պատկանում Ադրբեջանին: Սա օրինական չէ, և անկախ Հայաստանը դա երբեք չի ճանաչել: Կամ, ասենք, օրինականացնի, որ Արցախը գտնվում է սահմանի այն կողմո՞ւմ: Եթե առողջ տրամաբանությունը հաղթի, իհարկե, այսպիսի պայմանագրի կնքումն ուղղակիորեն անհնար է»։։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular