ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրջացե`ք պարոնայք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խորհրդարանում այս իշխանությանն օր ու արև չենք տալու»: Այսօր հրավիրված ասուլիսում նման միտք է արտահայտել ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։  Սաղաթելյանն այս հայտարարությամբ փաստում է, որ «Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատները վերցնելու և իրենց բնորոշմամբ դավաճան Նիկոլի կողքին են նստելու։ Դաշնակցական գործիչը չի մոռացել շեշտել, որ փողոցային պայքարն այս փուլում արդյունավետ չէր, դրա համար որոշել են դիմել Սահմանադրական դատարան։ 

Սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվածները մեղադրելու էին ժողովրդին, չըդունելով սեփական սխալները։ Իսկ գուցե փողոցային պայքարն անարդյունավետ էր, որովհետեւ հարթակում կանգնածներն էին ավելի վատը, քան օրվա իշխանությունները։ «Մաչոյական» տեսահոլովակներ նկարելով, «կռելու», մինչև «քոքը» մաշեցնելու մասին հայատարություններով իշխանության գալն այլեւս անցյալում է։ 

Մշտապես կարելի է քննարկել, մեղադրել հասարակությանը, բայց հանուն արդարության պետք է նշել, որ հասարակության ընտրությունն էլ մեծ չէր։ Խաղադաշտում էին վատն ու վատագույնը։ Հետևաբար ընտրությունն ու դրա արդյունքը լավը լինել չէր կարող։ 

Քոչարյանը խաղաղ Նիկոլ Փաշինյանի խաղը, իր հետ խաղադաշտ մտցնելով նաև մյուսներին։ Կար արդյո՞ք երկուստեք պայմանավորվածություն, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, ապա Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլեւս իշխանության չէր լինի, և հակառակը՝ նորընտիր խորհրդարանում «Հայաստան» դաշինքը առհասարակ ներկայացված չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը առաջին պլան չմղեր Քոչարյան Ռոբերտին։ 

Ու քանի այս անձինք հայաստանյան քաղաքական դաշտում դերակատարներ են, լուրջ փոփոխություններ  ակնկալել պետք չէ։ Խորհրդարանում բովանդակային քննարկումների սպասել ևս պետք չէ։ Երկուսն էլ կշարունակեն իրենց ոճով առաջնորդվել, մեկը՝ դավաճանության, երկրորդը՝ թալանի մեջ մեղադրելով։ Մի խոսքով, անլուրջ մոտեցումներ, գրեթե նույն ձև, երբ Իշխան Սաղաթելյանը որքան հնարավոր է խրոխտ օր ու ժամ էր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular