ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստանիսլավ Զասի հայտարարությունները հիմք են տվել, որ Ադրբեջանը Վերին Շորժայում սահմանային միջադեպ հրահրի․ Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին:

«Պարոն Զասի (ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զաս - խմբ.) տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս»,– ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։

«Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– ասել է ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։  ԱԽ քարտուղարը նշել է, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։

Պատասխանելով հարցին, թե կա օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց, Գրիգորյանը նշել է․ «Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular