ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ «Հայաստան» դաշինքը մտադիր է իրեն հասանելիք պաշտոններին տեր կանգնել, բայց վերջնական որոշում կկայացնի ՍԴ վճռից հետո

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Խորհրդարանական երկրորդ ուժին, օրենքի համաձայն, վերապահվում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի, ինչ­պես նաև մշտական հանձնաժողովնե­րում երեք ղեկավարի պաշտոնները: Թե արդյոք մանդատները վերցնելու դեպ­քում «Հայաստան» դաշինքը կստանձնի իրեն հասանելիք պաշտոնները, հե­տաքրքրվեցինք «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, ՀՅԴ Հայաստանի ներ­կայացուցիչ Իշխան Սաղաթելյանից:

- Մենք կօգտվենք այդ հնարավորու­թյուններից, բայց ոչ ինչ-որ մեկին պաշ­տոնի բերելու համար: Կարծում ենք, որ սա լրացուցիչ խթան կհաղորդի մեր պայքարին:

- Պարոն Սաղաթելյան, մամուլում շրջանառվում էր, թե հնարավոր է, որ «Հայաստան» դաշինքից միայն ՀՅԴ-ականները վերցնեն մանդատները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Բացառվում է այդ տարբերակը: Մանդատներ վերցնել-չվերցնելու որո­շում կընդունի ամբողջ «Հայաստան» դաշինքը՝ ելնելով պայքարի հաջողու­թյան տրամաբանությունից: Եթե մենք գանք եզրակացության, որ վերցնելով այդ մանդատները՝ կընդլայնենք մեր պայքարը, ապա կգնանք այդ ճանա­պարհով: Հիմա հակված ենք այն բա­նին, որպեսզի գնանք խորհրդարան, բայց վերջնական որոշման մասին կհայ­տարարենք Սահմանադրական դատա­րանի վճռից հետո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular