ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Փաշինյանը ուզում է չեզոքացնել Սյունյաց ըմբոստ համայնապետերին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալության իրական նպատակը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելն է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների վստահեցմամբ՝ քննիչներն ամեն գնով փորձելու են կատարել Նիկոլ Փաշինյանից ստացած ցուցումը, որպեսզի առաջիկայում չեզոքացնեն սյունյաց ըմբոստ համայնքապետերին։

Բանն այն է, որ մոսկովյան այցից հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ թափով սկսելու է Մեղրիի միջանցքի «շինարարությունը», եւ որպեսզի գործընթացն անաղմուկ ու հարթ անցնի, Սյունիքի համայնքների ղեկավարների պաշտոններում պետք է լինեն յուրայիններ, որոնք չեն խանգարի այս պլանների իրականացմանը։

Նշենք, որ Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու եւ մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, մի բան, որը համատարած արել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը՝ հօգուտ ՔՊ-ի։ Անգամ մարզպետարանների պաշտոնական էջերում բաց տեղեկություններ կան, թե ինչ մեծ քանակի աջակցություն է տրվել բնակչությանը, եւ ինչպես են մարզպետները կազմակերպել ՔՊ հանրահավաքին մարդկանց մասնակցությունը, բայց մինչ օրս որեւէ մեկին ո՛չ ձերբակալել են, ո՛չ էլ որեւէ քրգործ կա հարուցված:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular