ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարիկ Մարտիրոսյանը կատարել է խոստումը. սափրել է գլուխը Մխիթարյանի գոլի պատվին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը յուրահատուկ կերպով է տոնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը «Մանչեստեր Յունայթեդի» կազմում «Օլդ թրաֆորդ» մարզադաշտում: Սեփական հարկի տակ 15-րդ տուրի «Թոթենհեմի» դեմ խաղում «մանկունյանցիները» հաղթեցին Մխիթարյանի գոլի շնորհիվ (1:0): Գարիկ Մարտիրոսյանն ավելի վաղ խոստացել էր, որ կսափրի գլուխը, եթե Մխիթարյանը գոլ խփի եւ «Յունայթեդն» էլ հաղթի:

«Մխիթարյանը գոլ խփեց, «Մանչեստեր Յունայթեդը» հաղթեց: Մարտիրոսյանն ասաց, Մարտիրոսյանն արեց», - գրել է նա ինստագրամի իր էջում:

Մխիթարյանը գեղեցիկ անցումից հետո իր թիմի հաղթական գնդակը խփեց հանդիպման 29-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը չկարողացավ մինչեւ վերջ մնալ խաղադաշտում վնասվածքի պատճառով: Նա փոխարինվեց 85-րդ րոպեին: Նրան խաղադաշտից դուրս տարան պատգարակով, սակայն խաղից հետո անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ վնասվածքն ըստ երեւույթին լուրջ չէ, եւ խաղացողն ամենայն հավանականությամբ կբացակայի մոտ 2 շաբաթ: Խաղից հետո Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular