ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը սեփական ոստիկանություն է ստեղծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներքաղաքական հնարավոր սրացումներին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն իր լիակատար վերահսկողության տակ վերցնելու գործողություն է իրականացնում։ Բանակն ու սահմանները ամրապնդելու փոխարեն Փաշինյանը նախընտրել է իրեն հպատակեցնել ոստիկանությանն ու օգտագործել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։ Օրեր առաջ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայորի կոչում շնորհվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Ոստիկանապետը Փաշինյանի դասընկերն է և անմռունչ կատարում է նրա բոլոր ապօրինի հրահանգները։ Որքան էլ ԶԼՄ-ները գրում էին, թե արցախյան պատերազմում խայտառակ պարտությունից հետո ոստիկանապետը մտմտում է պաշտոնը լքելու և Փաշինյանից զատվելու մասին, որևէ նման զարգացում չեղավ։ Վահե Ղազարյանը Փաշինյանի դիրքերը ամրապնդելու համար փոփոխություններ և վերադասավորումներ է իրականացնում վարչություններում և բաժիններում։
 
Նախօրեին նա նոր պետեր է նշանակել Արագածոտնի, Արարատի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզային վարչություններում, գրեթե մեկ տասնյակ բաժիններում։ Նշանակվածները այնքան էլ անհայտ դեմքեր չեն, նախկին իշխանությունների օրոք էլ աչքի են ընկել ընդդիմադիրների հետապնդումներով, այդ թվում՝ Փաշինյանի այսօրվա կողմնակիցներից շատերին բերման ենթարկելով։ Ոստիկանների համակրանքը շահելու համար Փաշինյանը չի խորշում նաև բարձրացնել իրավապահների աշխատավարձերը, պարգևավճարներ տալ նրանց։
 
News.am–ի տվյալներով` 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ։ Հստակ չէ, թե ամեն ոստիկանին որքան գումար է վճարվել, քանի որ ոստիկանության անձնակազմի թիվը գաղտնի է պահվում։ Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում կառավարությունը նվազեցրել է Հայաստանի սահմանային գոտիներում ամրաշինական աշխատանքներ կատարելու համար նախատեսված ծախսերը։ 2020 թվականի ընթացքում պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ոստիկանության ծառայողները ստացել են շուրջ 9.4 մլրդ դրամ պարգևավճարներ։ Ոստիկաններին գումարով կաշառելու, անվստահելիներին հեռացնելու պրակտիկան վկայում է, որ Փաշինյանն առանձնապես չի ապավինում հանրության աջակցությանը, և անհրաժեշտ պահին կարող է մահակներով ճնշել հակաիշխանական բողոքները։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular