ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնում է բուհերը կուսակցականացնելու արատավոր ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հեղափոխությունից առաջ բազմիցս ընդդիմադիր ելույթներ էին ունենում, հայտարարում, թե պետք է վերջ դնել բուհերի կուսակցականացման արատավոր պրակտիկային, կրթությունը զերծ պահել քաղաքականացումից, իսկ իշխանության գալուց հետո ամեն ինչ արել են նույն այդ բուհերն իրենց վերահսկողության տակ մտցնելու համար։ Որոշ ուսումնական հաստատություններում ստացվեց Փաշինյանի մտադրությունը, ռեկտորներին փոխարինեցին իրենց հավատարիմ կադրերով, մի շարք բուհերում էլ նախկին հանրապետականներն արագ անցում կատարեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր»՝ անցնելով Նիկոլ Փաշինյանի թրի տակով։ Միայն Երևանի պետական համալսարանում իշխանությանը չհաջողվեց ամբողջությամբ վերցնել իշխանությունը։ Երեք տարի շարունակ մայր բուհի ուսանողներն ու դասախոսները պայքարեցին իրենց իրավունքների համար, բողոքի ակցիաներով և իրավական ընթացակարգերով խափանեցին Փաշինյանի մտադրությունները։ Գործող իշխանությունը նույնիսկ կրթական օրենքի փոփոխություն նախաձեռնեց, որպեսզի կարողանա խոշոր հարկատու հանդիսացող մայր բուհում վերջնականապես վերցնել իշխանությունը։

1or.am-ի տեղեկություններով՝ փաշինյանականները հիմա էլ մեկ այլ ապօրինություն են մտածել՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իրենց կողմնակցին նշանակելու համար։ Նախատեսվում է Հոգաբարձուների անցումային խորհուրդ ստեղծել, որի կազմում միայն բարձրաստիճան պաշտոնյաների են նշանակելու՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին, որոնք էլ համալսարանն իբր ճգնաժամից հանելու պատճառաբանությամբ ԵՊՀ ռեկտոր են նշանակելու Փաշինյանի մերձավորներից մեկին։ Իշխանությունները դժգոհ են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից, կարծում են՝ նրան չի հաջողվել լուծել ԵՊՀ-ում դասավանդող ընդդիմադիրների հարցերը, և ցանկանում են նոր պաշտոնակատար նշանակել ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։ Վերջինիս այս անգամ չէին ընդգրկել ՔՊ ընտրացուցակում և փոխհատուցում են` ԵՊՀ ռեկտոր կարգելով։ Իսկ այս ամենից տուժում է կրթական գործընթացը։ Մայր բուհն արդեն երեք տարի տարի չի կարողանում ուշքի գալ, լարված իրավիճակն էլ օբյեկտիվորեն ազդում է ԵՊՀ հեղինակության վրա։

Տիգրան Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular