ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգային օրակարգ» կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը ընկերակից կազմակերպությունների հետ միասին Հայաստանը ազատագրել տիրող ապազգային և հակապետական իշխանական համակարգից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ազգային օրակարգ» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. 
 
«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտնում է, որ համաձայն ազգային-ազատագրական պայքարի համատեքստում նախաձեռնած համախմբման գործընթացի (տես՝ կուսակցության խորհրդի հունիսի 23-ի հայտարարությունը) խորհրդակցություններ է սկսել ազգայնական ուժերի և առանձին անհատների հետ։ Հանդիպումների ընթացքում հստակեցվում են պայքարի ծրագրային նպատակներն ու փուլային առաջնահերթությունները, համաձայնեցվում են գործակցային հնարավոր ձևաչափերն և համատեղ անհրաժեշտ գործողությունները։
Ներկա փուլում ազգային-ազատագրական պայքարի հիմնական առաջնահերթությունների մասին մեր ծրագրային դիրքորոշումը հետևյալն է՝
1. Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը, ինչը ենթադրում է՝
ա) թույլ չտալ սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ,
բ) թույլ չտալ սահմանների ճանաչում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչով փաստացիորեն միջազգային իրավունքի ուժ է տրվելու Լենին-Աթաթուրք համաձայնությամբ կնքված Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերին,
գ) թույլ չտալ հաղորդակցման ուղիների և/կամ «միջանցքի» հնարավոր բացում Թուրքիայի և Ադրբեջանի հետ/միջև։
2. Չճանաչել Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական, հետևողականորեն նախապատրաստել և անհրաժեշտը ձեռնարկել մինչ սեպտեմբերի 27-ի իրավիճակը վերականգնելու ուղղությամբ։
3. Քայլեր ձեռնարկել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոնների հետ անմիջական ու արդյունավետ հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ։
Միաժամանակ կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը ընկերակից կազմակերպությունների հետ միասին Հայաստանը ազատագրել տիրող ապազգային և հակապետական իշխանական համակարգից, ու այդ շրջանակում պատրաստակամ է արձագանքել համագործակցության վերաբերյալ բոլոր համարժեք առաջարկներին։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular